Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է տրամադրվել: Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների
աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:
- ԱԱՏՄ տեղակալը կազատվի աշխատանքից․ վարչապետի որոշումը
- Պետական միջոցառումների կազմակերպման նոր հանձնաժողով կստեղծվի. վարչապետի որոշում
2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասվում է որոշման մեջ: