ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ

Ստեղծվում է QR կոդով ՀԴՄ, որը օնլայն առևտրով զբաղվողների համար է, որ նաև հարկ են վճարում Պետեկամուտների կոմիտե:

ՊԵԿ ՏՏՎ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշում է, որ եթե վճառողը առևտուրն իրականացնում է էլէկտրոնային հարթակի միջոցով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ: Քանի որ ծրագրային ապահովումն իրականացնում են հարկ վճարողները, հարկ վճարողը երբ պատրաստ է, անցում է կատարում ՀԴՄ-ին:

Ունենալով գրանցված էլեկտրոնային ՀԴՄ՝ իր կտրոնի մասին ինֆորմացիան փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական համակարգ:

Օնլայն էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար պետք է հարկային մարմնին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կրկին օնլայն դիմում լրացնել, նշել կայքի կամ հավելվածի անվանումը, ապա՝ ներկայացնել ՊԵԿ: Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը ստանում է սերտիֆիկատ, որ վստահ լինի՝ տվյալներն անվտանգ են փոխանակվում:

էլեկտրոնային կտրոնի վրա տպված QR կոդը պետք է ցույց տա ապրանքների ցանկը, իսկ հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ օնլայն փոխանցել իրենց հաճախորդին:

Աղբյուրը՝ 1lurer.am

Ամենաթարմ