Գովազդ

Մենք մտահոգված ենք Հայաստանին զինելու Մոսկվայի ծրագրերով. Ալիև

Ամենադիտվածներ

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turki-ի եթերում հայտարարել է, որ Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

«Պատերազմի ավարտից հետո մինչ օրս 150-ից ավելի քաղաքացիական անձինք և զինվորականներ զոհվել, կամ կորցրել են իրենց առողջությունը ՝ պայթելով ականի վրա: Հետևաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակել», – ասել է նա։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը մինչ այսօր արձագանք չի ստացել Հայաստանի կողմից` խաղաղության համաձայանգիր ստորագրելու իր առաջարկին։

«Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, առանձնահատուկ դեր է խաղում տարածաշրջանում։ Դա բնական է։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել և միջոցներ կձեռնարկի երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, մեր սպասելիքները կայանում են նրանում, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք սա դեռ չենք տեսնում և մտահոգված ենք Երևանին զինելու Մոսկվայի ծրագրերով» – հավելել է Ադրբեջանի նախագահը։

Գովազդ

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։

Ամենաթարմ