Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ

Հրապարակող՝

ajhbzst80nw78bcdzfps

Ամենադիտվածներ

Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի Facebook-ի էջը։

«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը Հայաստանում կլինի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում՝ ՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է:

 

Ամենաթարմ