Պեկինը միլիարդատերերի թվով շրջանցել է Նյու Յորքին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկ տարում միլիարդատերերի թիվը ավելացել է 33-ով, իսկ Նյու Յորքում՝ 7-ով։ Սա թույլ է տվել Պեկինին շրջանցել մայրքաղաքում եղած միլիարդատերերի թվով Նյու Յորքին․ այս պահին Պեկինում կա 100, իսկ Նյու Յորքում՝ 99 միլիարդատեր։

Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։

Նշվում է, սակայն, որ Պեկինում բնակչությունը Նյու Յորքի բնակչությունից ավել է շուրջ 2,5 անգամ ու կազմում է շուրջ 21 միլիոն մարդ։

Ըստ աղբյուրի՝ Պեկինի ամենահարուստ մարդը՝ Tik Tok-ի արտադրող ByteDance ընկերության հիմնադիր Չժեն Իմինն է՝ 35,6 միլիարդ դոլարով, իսկ Նյու Յորքինը՝ Մայքլ Բլումբերգն է՝ 59 միլիարդ դոլարով։

Ամենաթարմ