fbpx
Տնտեսություն

ՊԵԿ-ն առաջարկում է վերադարձնել հարկատուների դեբետային մնացորդները․ քննարկում ԱԺ-ում

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ՊԵԿ-ի կողմից նախաձեռնված փոփոխությունը: Ըստ նախագծի՝ հարկատուների դեբետային մնացորդները (պետության պարտքը) վերադարձվելու է նրանց։

Օրենքը քննարկվելու է արագացված կարգով, որպեսզի գումարներն արագ վերադարձվեն տնտեսվարողներին։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։

Այս կարգավորումը կյանքի կոչելու համար կպահանջվի մոտ 56 միլիարդ դրամ: Ինչպես նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ գումարի մեծ մասը նախատեսվում է վերադարձնել հարկատուներին մինչև տարեվերջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ