Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ (https://file-online.taxservice.am)
– «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)»,
– «258. Հայտարարություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»:
ՀՀ հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում ստեղծված չէ:
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին