ԱՄՆ դատարանը բավարարել է Amazon-ի պահանջը: Այսպիսով կասեցվել է Պենտագոնի ու Microsoft-ի միջև կնքված ամպային տեխնոլոգիաների ստեղծման 10 մլրդ դոլար գումարի պայմանագրի կատարումը։ այս մասին հաղորդում է CNBC-ն՝ հավելելով, որ ամկետները չեն հստակեցվում:
Microsoft-ի փոխնախագահ Ֆրենք Շոուն հայտարարել է, որ ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից, բայց վերջնական արդյունքում կարող է սկսել աշխատանքը, որ նրանք, ովքեր ծառայում են երկրին, կարողանան հասանելիություն ստանալ նոր տեխնոլոգիաներին, որոնց կարիքն ունեն։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռոբերտ Քարվերն իր հերթին կարծիք է հայտնել, որ պայմանագրի կատարման կասեցումը անհիմն ուշացնում է գերատեսչության ռազմավարության իրականացումը և զինվորականներին զրկում հնարավորություններից, որոնք նրանց համար անհրաժեշտություն են:
Դատարանի որոշման ֆոնին Amazon-ի բաժնետոմսերի գները 0,4 տոկոսով անկում են ունեցել, Microsoft-ի բաժնետոմսերը՝ 0,5 տոկոսով։
Ջեֆ Բեզոսի ընկերությունը դատական հայց էր ներկայացրել՝ բողոքարկելով պայմանագիրը Microsoft-ին փոխանցելու որոշումը: Amazon-ում կարծում են, որ Պենտագոնի որոշման վրա ազդել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը Բեզոսին բազմիցս քննադատել է:
