fbpx
Աշխարհ

Պենտագոնը ցույց է տվել՝ ինչ տեսք կունենա նորագույն հազիվ նշմարելի XRQ-73 անօդաչու թռչող սարքը

Նորագույն անօդաչու թռչող սարքը, որը ստեղծվել է «թռչող թևի» աերոդինամիկ դիզայնով և հագեցած հիբրիդային համակարգով, կնքվել է XRQ-73 անվանումով: Ըստ naked-science-ի՝ դրոնը մշակում է ԱՄՆ պաշտպանության հեռանկարային հետազոտական ​​նախագծերի գործակալությունը։

ԱՄՆ-ում հույս ունեն XRQ-73-ի առաջին թռիչքային փորձարկումները կատարել արդեն 2024 թվականին, հայտնել է The War Zone-ը:

XRQ-73 անօդաչու թռչող սարքը որոշ առումներով արտաքուստ նման է մի շարք արդեն գոյություն ունեցող դրոնների, օրինակ՝ ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական կորպորացիայի Skunk Works ստորաբաժանման RQ-170 Sentinel արտադրանքին: Սակայն XRQ-73-ը ֆյուզելաժի կենտրոնական հատվածի վերին մասում հագեցած է մի զույգ օդակլանիչ համակարգով՝ մեկի փոխարեն:

Նորաստեղծ XRQ-73 դրոնի մասին տեխնիկական մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ անօդաչու սարքը կշռելու է 566 կիլոգրամ։ Այն ընդգրկված է այսպես կոչված 3-րդ խմբի անօդաչու թռչող սարքերի շարքում, որոնց սարքերը կարող են թռչել մեկից մինչև 54 կիլոմետր բարձրության վրա և ժամում 185-460 կիլոմետր առավելագույն արագություն զարգացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ