ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերն իր թուրք գործընկերոջը զգուշացրել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը ոչ միայն վերջ է դնում F-35 ամերիկյան կործանիչների ծրագրում Թուրքիայի դերին, այլ նաև վնաս է հասցնում ԱՄՆ պատժամիջոցների սահմանման պատճառով Թուրքիայի տնտեսությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային:
«Մարկ Էսպերը վճռական է. Թուրքիան չի ստանա և՛ S-400-երը, և՛ F-35-ը: Իսկ եթե նրանք գնեն S-400-երը, ապա կտեսնեն տնտեսական իրավիճակի հետևանքները»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը և իր դաշնակիցները բազմիցս հայտարարել են, որ S-400-երն անհամատեղ են պաշտպանական այլ համակարգերի համար ու անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ռուսական համակարգերն ամերիկյան F-35-ը խոցելի են դարձնում: