S-400
Թրամփը նշաններ է տալիս Թուրքիային F-35-ի ծրագրին վերադարձնելու հնարավորության մասին
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը կքննարկի Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալու հնարավորությունը՝ ռուսական S-400 համակարգերի հարցի լուծման դեպքում։
ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը և նշել, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցությունները արդեն եզրափակիչ փուլ են հասել։
ԱՄՆ-ն դարձյալ մտահոգություն է հայտնել S-400-ների հետ կապված
Մարտի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նախօրեին նա Ստամբուլում ունեցած ելույթում նշել է, որ S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։ «Վաշինգտոնը ճնշում…
Թուրքիան արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցներին
Միացյալ նահանգների Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում նախատեսող բանաձև: Պատճառը S-400 ՀՕՊ համակարգերի հարցում ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքն է և Սիրիայում Անկարայի գործողությունները: Թուրքիայի արտգործնախարարությունն անարձագանք չի թողել բանաձևի ընդունումը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում ներքաղաքական ինչ-ինչ…
ՌԴ-ն ու Թուրքիան աշխատում են S-400-ների նոր համաձայնագրի կնքման շուրջ
Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020թ. նախատեսվող S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի շուրջ համաձայնագրի կնքմանը: Շուգաևը նշել է, որ S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման համար աշխատանքները շարունակվում են: «Այս հարցում համակարգված կերպով աշխատում ենք: Ամենակարևորն այն է, որ երկու…
Թուրքիայի թեմայով «պատերազմ»․ Բրիտանական մամուլը՝ ՆԱՏՕ գագաթնաժողովի մասին
Անգլիական հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում անցկավող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի նախօրյակին բուռն քննարկվում էր դաշինքի ապագան: Հայտնի է, որ դաշինքի ներսում մի շարք հակասություններ կան, որոնցից ամենաքննարկվողներից մեկն էլ կապված է կառույցի անդամ հանդիսացող Թուրքիայի գործողությունների հետ: Անգլիական Daily Telegraph թերթը գագաթնաժողովին նվիրված հոդվածը վերնագրել է «Ի՞նչ է լինելու այս դաշինքի վերջ» Թերթը…
Չգիտեմ՝ ինչպես կարելի է օգտագործել S-400-ները․ Մակրոն
Պետք է վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Axios-ը, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (S-400-ը՝ ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների)»,-ասել է նա Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահն ընդգծել է, որ ինքն այդ…
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի` S-400-ներ գնելու հարցը
ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական S-400 համակարգեր գնելու պատճառով: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դարձյալ մեղադրելով իր նախորդին նրանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։ «Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել մեր Patriot համակարգը, բայց Օբամայի վարչակազմը թույլ չտվեց, և նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ…
S-400-ները արկղերի մեջ պահելու համա՞ր ենք գնել․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական նիստի ժամանակ անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Չավուշօղլուն նշել է. «Մենք ոչ ոքի առջև պարտավորություն չունենք այն հարցում, որ չենք արտադրելու, կամ էլ չենք օգտագործելու S 400-ները: Գնել ենք, որովհետև մեզ…
Պոմպեոն՝ Թուրքիայի կողմից S-400-ների փորձարկման մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է նախօրեին Անկարայում սկսված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի փորձարկումներին՝ Թուրքիայի քայլերը մտահոգիչ համարելով: Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Պոմպեոն տեղեկություններ ունի այն մասին, որ Թուրքիան ռուսական համակարգերը փորձարկելիս տարբեր թռչող օբյեկտների թվում օդ է բարձրացնելու նաև ամերիկյան F-16 կործանիչներ: «Այո»,- պատասխանել է պետքարտուղարը,-«դա մտահոգիչ է»: Պոմպեոն…
Էրդողանը ծաղրում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին․ Հոլլեն
Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսատսանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական արտադրության S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է…
ՌԴ-ն ծրագրում է S-400-ների շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ
Զենք արտահանող ռուսական պետական Rosoboronexport ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ «Հույս ունենք, որ առաջիկա տարվա առաջին կիսամյակում համաձայնագիր կստորագրենք»,-ասել է Միխեևը: Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության…
Թուրքիան այսօր կփորձարկի S-400-ները
Թուրքիան նոյեմբերի 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում Ermeni haber-ը: Փորձարկումների շրջանակներում Անկարայի օդային տարածքով թռչելու են օդուժի տարբեր տեսակի միավորներ: Նշվում է, որ տարբեր բարձրության թռիչքների ժամանակ օգտագործվելու են նաև ամերիկյան F-16 կործանիչներ: Փորձարկումները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին:…
Թուրքիան պատրաստվում է օգտագործել S-400-ները․ Հուլուսի Աքար
Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Այժմ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որը պետք է շահագործի S-400 համակարգերը, դասընթացներ է անցնում, որից հետո էլ տեղի կունենան համակարգերի կիրառման հետ կապված միջոցառումները»,-նշել է Աքարը: Հիշեցնենք, որ S-400 համակարգերի…













