fbpx
Աշխարհ

Պենտագոնը կսահմանափակի Ռուսաստանի հետ տիեզերական արձակումների ոլորտում համագործակցությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ռուսաստանը ներառել է երկրների ցուցակում, որոնց հետո տիեզերական արձակումների ոլորտում համագործակցությունը սահմանափակվում է։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Փաստաթուղթը կհրապարակվի մայիսի 31-ին ԱՄՆ Դաշնային ռեեստրում, այդ պահից այն ուժի մեջ կմտնի:

2022 թվականի դեկտեմբերի 31-ից Ռուսաստանի հետ համագործակցության համար կոմերցիոն արձակումների անցկացման դեպքում արգելք կդրվի, եթե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համարի, որ այդ արձակումները սպառնալիքի տակ են դնում երկրի կիբերանվտանգությունը:

Ռուսաստանի համար կտարածվեն այն սահմանափակումները, որոնք նախկինում գործում էին Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Իրանի եւ Սուդանի համար:

Ռուսաստանում արձագանքել են սահմանափակումներին: «Ռոսկոսմոս»-ում հայտարարել են, որ Պենտագոնի արգելքն ամերիկացի արտադրողներին զրկում է Ռուսաստանի հետ աշխատելու հնարավորությունից եւ խոչընդոտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

«Պենտագոնն այդպիսով ցանկանում է փլուզել այն, ինչ դժվարությամբ ստեղծվել եւ պահպանվում է տիեզերական ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերություններում»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է պետական կորպորացիայի հայտարարությունը:

Բացի դրանից՝ կորպորացիան նշել է, որ այդ որոշումը կարող է բացասաբար ազդել կոմերցիոն հիմքով թիրախային ուղեծրի համար տիեզերանավերի արձակումների կազմակերպման հարցով միջազգային համագործակցության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ