Պենտագոնը մոտ 1 միլիարդ դոլար է հատկացրել գերձայնային հրթիռի մշակման համար

Հրապարակող՝

Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են գլխավորել Պենտագոնը

Ամենադիտվածներ

Lockheed Martin կորպորացիան գրեթե 988,8 մլն դոլար է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման համար: Այս մասին հայտնում են Պենտագոնից։

Աշխատանքներն անցկացվելու են Օռլանդոյում և, ենթադրվում է, որ կավարտվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Lockheed Martin ընկերությունը 988 մլն 832 հազար 126 դոլար է ստացել ավելի վաղ «Օդում բազավորմամբ արագ հակազդման զենքի» շուրջ կնքված պարտավորագրի պայմանների փոփոխության շրջանակում»,-նշվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Պարտավորագրի շրջանակներում ընկերությունը պետք է զբաղվի կոնստրուկցիայի նախագծով, անցկացնի փորձարկումներ և հրթիռը նախապատրաստի սերիական արտադրության:

Ամենաթարմ