Պենտագոնը նշել է Abrams տանկերի Ուկրաինա առաքման ժամկետը

Հրապարակող՝

tigran avinyan

Ամենադիտվածներ

ԱՄՆ Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Քրիստին Ուորմութը, խոսելով ամերիկյան բանակի կողմից Ուկրաինա M1 Abrams տանկերի մատակարարման ժամկետների մասին, նշել է, որ դա կարող է տեւել ավելի քան մեկ տարի:

«Մենք փնտրում ենք ամենաարագ ճանապարհը՝ տանկեր հասցնելու ուկրաինացիներին։ Դա շաբաթների հարց չի լինի»,- ասել է նա։

Նրա խոսքով, տանկերի տեղափոխումը Կիև չի կարող տեղի ունենալ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում և նախատեսված է ավելի երկար ժամկետների համար։ Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ներկայումս դիտարկվում են տարբերակներ, որոնց դեպքում Ուկրաինան կարող է ստանալ այս տեսակի զենք 1,5-2 տարուց քիչ ժամանակում։ Այս նպատակներին հասնելու համար Ուկրաինայի համար տանկերը կարող են զրոյից արտադրվել, կամ դրանք Կիև կտեղափոխվեն այն երկրների կողմից, որոնց Միացյալ Նահանգները նախկինում դրանք մատակարարել է, հավելել է նա։

Ամենաթարմ