UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը՝ իր մասին։
«Պերեսն ասաց, որ չի ցանկանում ինձ պես UEFA-ի նախագահ: Դե, սա ևս մեկ խթան է ինձ համար մնալ այս պաշտոնում:
Նրան պետք է մի նախագահ, որը կլսի և կանի ամեն ինչ, ինչ ինքը կասի:
Ես անում եմ այն, ինչ կարծում եմ, որ լավագույնը կլինի եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի համար», – Չեֆերինի խոսքերը մեջբերում է Marca-ն: