«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեն կարողանում համաձայնության գալ թիմի հարձակվող Վինիսիուս Ջունիորի ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Tribuna-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով մեկ այլ ակումբ տեղափոխվի, որ կանոնավոր խաղային պրակտիկա ունենա:
«Արքայական ակումբ»-ի նախագահն էլ, իր հերթին, ցանկանում է, որ հեռանկարային բրազիլացին տեղ ունենա թիմի հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ Վինիսիուսի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

