Սպորտ

Պերեսը Ազարի համար նախատեսած խաղահամար ունի․ AS

AS օրաթերթի հաղորդմամբ՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի նորեկ Էդեն Ազարը հանդես գա «7» համարի մարզաշապիկով։

Այս պահին տվյալ համարի տակ հանդես է գալի Մարիանո Դիասը, բայց, ըստ աղբյուրի, ակումբում վստահ են, որ Դիասը ամռանը կհեռանա ակումբից։ Այդ խորհրդանշական համարի տակ են հանդես եկել նաև Ռոնալդուն և Ռաուլը։

Նշվում է նաև, որ Ազարը ցանկանում է հանդես գալ «10» համարի ներքո, որը պատկանում է Լուկա Մոդրիչին, իսկ խորվաթը չի համաձայնել զիջել խաղահամարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ