Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին, ամենայն հավանականությամբ, կլքի Մադրիդը մրցաշրջանի ավարտից հետո:
«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար: Ըստ calciomercato-ի` Պերեսը դիտարկում է երկու անուն: Հիմնական հավակնորդները Մասիմիլիանո Ալեգրին է և արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ալգերին չի պատրաստվում լքել Ա Սերիան ու թուրինյան ակումբից հետո գլխավորելու է «Ինտերը»:
Եթե այս երկու թեկնածուներից ոչ ոք չգլխավորի «Ռեալը», ապա Պերեսը ընտրություն կկատարի Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովի և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի միջև:
Հաղորդում է armsport.am-ը։