fbpx
Հասարակություն

Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Մարտի 3-ին` ժամը 23:53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում՝ դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա արգելապատնեշին և շրջվել մոտակա դաշտամիջյան հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1974 թ.) տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ