Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգին ու առաջարկ է պատրաստում տրանսֆերի համար։
Sky Sports-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը պատրաստ է Ստերլինգի համար վճարել 70 միլիոն ու գործարքի մեջ ներառել նաև Գարեթ Բեյլին։ Սակայն Գվարդիոլան այդքան էլ հետաքրքված չէ Բեյլի ծառայություններով ու այդ դեպքի համար «Ռեալը», ըստ աղբյուրի, Ֆլորենտինո Պերեսը պատրաստել է 222 միլիոնանոց առաջարկ։
Նշվում է, որ Պերեսը ցանկանում է հնարավորինս շուտ իրականացնել տրանսֆերը, քանի որ նա լավ հասկանում է՝ Ստերլինգի արժեքը գնալով աճելու է։