fbpx
Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին

Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին:

Արդեն մեկ տարի է Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման)՝ ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։

Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են ցուցադրման տարբեր հեռուստաընկերությունների, և այս ընթացքում առաջին անգամ հեղինակային իրավունքի համաձայն՝ ցուցադրություններից վճարներ կհատկացվեն ֆիլմերի հեղինակներին։

Սկսված գործընթացի արդյունքում Կինոկենտրոնում ամփոփվել են տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները, կազմվել են ֆիլմերի հեղինակների ցանկերը։ Ազգային կինոկենտրոնն արդեն ավարտել է այդ աշխատանքները և հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, տեղեկացվում է ֆիլմերի ցանկի հեղինակներին (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար:

Ֆիլմերի ցանկի և հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ