fbpx
Աշխարհ

Պերուի նախկին նախագահը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։

Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․

«Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ չեն գտնի՝ սեփական խարդախությունից և հիասթափությունից բացի։ Չեն եղել թե՛ հաշիվներ, թե՛ կաշառք, թե՛ հարստություն»։

Գարսիան հավելել է, որ իր մահը «հակառակորդների նկատմամբ զզվանքի արտահայտություն է»։

«Ես արդեն կատարել եմ այն առաքելությունը, որ դրել էի իմ առջև»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 69-ամյա Ալան Գարսիան ինքնասպանություն է գործել։ Նա կրակել է ինքն իրեն, երբ ոստիկանները կոռուպցիայի մեղադրանքով փորձել են ձերբակալել նրան։ Նա մահացել հիվանդանոցում ապրիլի 17-ին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ