fbpx
Իրավական

Նալբանդյանում փեսան սպանել է տանտիրոջը, կրակել նրա կնոջ ու որդու ուղղությամբ

Ապրիլի 22-ին, ժամը 00:15-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00։05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ նույն գյուղի 44-ամյա բնակիչը, իր անվամբ գրանցված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է տանտիրոջ, նրա կնոջ և որդու ուղղությամբ, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ ստացած տանտերը՝ 68-ամյա Էդիկ Մարտիրոսյանը, մահացել է, նրա 40-ամյա որդին և 71-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացրել հրացանը՝ 6 փամփուշտներով: Նա ձերբակալվել է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ