Բազմաթիվ սպաներ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել․ Դավթյան

Հրապարակող՝

Artur Davtyan

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում ներկայացրել Դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Իր խոսքում Դավթյանը նշեց նաև 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի մասին։

Նա ասաց, որ 2021 թվականի ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրգործ:

Դավթյանը նշեց, որ դրանց շրջանակում 800 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, 55-ը դատի են տրվել ու արդեն կան դատավճիռներ։

Նա նշեց նաև, որ մեր զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ մարդկանց հանդեպ քրգործեր են հարուցվել։

Ամենաթարմ