ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը:
Նա վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «կարող է շուտով քաղաքացիական պատերազմ վերսկսվել»:
«Մեր կողքին գտնվող երկրում, չի բացառվում, որ ղեկավարը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով: Վտանգավոր է արդյո՞ք դա մեզ համար: Իհարկե վտանգավոր է: Պետք է արդյո՞ք մենք միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության համար: Այո պետք է: Ահա դա էլ կանենք»:
Պեսկովը հերքել է պնդումներն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պահանջել է դադարեցնել ռուսական ռազմական ներկայության ուժեղացումն Արևելյան Ուկրաինայի շրջանում:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: