ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զգուշացրել է, որ ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի:
«Եթե զենքը ձեռքին ինչ-որ մեկը հարձակվի մեր զինվորականների վրա, ապա նրանք նույնպես կդառնան թիրախներ, իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին վայր դնել զենքերը։ «Հենց դա երաշխիք կդառնա, որ ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակի»,- նշել է խոսնակը։