«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում»,- ընդգծել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ ԼՂ հակամարտության դադարեցման հարցը լուծվել է միայն Բաքվի և Երևանի հետ լավ և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: