Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը

Հրապարակող՝

Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան լքել է պայքարը

Ամենադիտվածներ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար:

«Պուտինը երեկ խոսել է այն մասին, որ մշտական ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

Ամենաթարմ