ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը սիրում դիմավորել Ամանորը:
Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարն Ամանորը հաճախ է դիմավորել Ռուսաստանի տարբեր հատվածներում:
«Առաջին բանը, որ մտքովս անցնում է, Նոր տարին նա մի անգամ դիմավորել է Խաբարովսկում»,-ասել է Պուտինի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ եթե ժամանակացույցը թույլ է տալիս, ՌԴ նախագահը նախընտրում է Ամանորը համեստորեն նշել հարազատների և ընկերների հետ:
«Դա նրա անձնական ժամանակն է, այդ հնարավորությունն այդքան էլ հաճախ չի լինում»,-ասել է Պեսկովը:

