Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ դեպի «ագրեսիվ հուն»: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թռիչքների վերականգնումը կարելի է սպասել այն ժամանակ, երբ իրադրությունն ակնհայտ կլինի ագրեսիվ հուն չվերադառնալու տեսակետից։ Կարելի է արձանագրել շփման առաջին օրինակները»,-ասել է Պեսկովը՝ հիծեցնելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, որը վերջերս կայացել է Նյու Յորքում։
Դրա հետ մեկտեղ Պեսկովը ասել է, որ այդ հանդիպումը Թբիլիսիում առանձին քաղաքական գործիչներ սվիններով են ընդունել:
«Այժմ պարզապես հարկավոր է զինվել համբերությամբ և ֆիքսել այն պահը, որը հարմար կդառնա ավիահաղորդակցության վերականման համար»,-եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը: