Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Հրապարակող՝

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Ամենադիտվածներ

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողը, այդ այցը քննարկվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ կայացած հանդիպմանը։

Իր կողմից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել Է, որ հանդիպմանն արծարծվել են «շատ կարեւոր հարցեր ու գերակա թեմաներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի փոխհարաբերությունները»: Ինչպես նշել Է Ապատուրայը նորընտիր նախագահը պատմել Է Վրաստանում իրականացվող բարեփոխումների եւ այն պատասխանատվության մասին որն ստանձնելու Է պետության ղեկավարը:

Մինչ այդ հանդիպումը Ապատուրայը հայտարարել Է, որ «այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ Է, բայց մենք Էլ ավելին ենք ցանկանում»: «Մենք շատ լավ 2018 թվական ունեցանք, բազմաթիվ կոնկրետ գործեր են արդեն ավարտվել: Մենք պետք Է կառավարության եւ նորընտիր նախագահի հետ միասին քննարկենք 2019 թվականի պլանները, մենք ցանկանում ենք ավելի շատ ՆԱՏՕ ունենալ Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,- ասել Է Ապատուրայը:

Ամենաթարմ