Պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից․ Փաշինյան

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից և մեջբերել իր խոսքից մի հատված:

«Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունը, պետությունը և պետական շահը, որովհետև պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից՝ և՛ քաղաքացու, և՛ ժողովրդի, և՛ ինքնության, և՛ անցյալի, և՛ ապագայի:

Ես կուզեի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, Հայաստանի Հարապետությունն ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը»,- նշել է նա:

Ամենաթարմ