main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } Պետք չէ բղավել, հարձակվել, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել. Լուկաշենկո – Azat TV

Պետք չէ բղավել, հարձակվել, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել. Լուկաշենկո

Հրապարակող՝

RM-Alfa-Paris

«Ռուսական աղտոտված նավթի մատակարարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսական նավթավերամշակող ընկերությունները չպետք է «ծնկի իջնեն», – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում Sputnik-ը:

«Պետք չէ բղավել, հարձակվել և այլն, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել… պետք է նստել և գործնականում որոշել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև զարմացել է կապված այն հարցի հետ, որ Ռուսաստանը պատրաստ է փոխհատուցել մոտ 20 մլն դոլար Բելառուսի կրած վնասը՝ հայտարարելով, որ շատ այլ կազմակերպություններ հայտարարում են առնվազն մի քանի հարյուր միլիոնի հասնող վնասի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, մի քանի երկրներ դադարեցրել էին Ռուսաստանից նավթի ներկրումը՝ պայմանավորված դրա որակի անկմամբ: Պարզվել էր, որ նավթը աղտոտվել էր դիտավորյալ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

Ամենաթարմ