ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Հարավային Կորեային Block IIIB մոդիֆիկացիայի SM-2 զենիթային հրթիռների մատակարարումը՝ ընդհանուր 313,9 մլն դոլարի չափով: Այս մասին նշված է Պաշտպանության և անվտանգության ոլորտի համագործակցության գործակալության (DSCA) մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մատակարարման թույլտվությունը ստացվել է այն բանից հետո, երբ Կորեայի Հանրապետությունը Block IIIB մոդիֆիկացիայի 94 SM-2 զենիթային հրթիռների ձեռքբերման հայտ է ներկայացրել: Գործարքը նախատեսում է հրթիռների տեխնիկական աջակցություն, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում և օգնություն լոգիստիկայի հարցերում:
«Սարքավորումների ենթադրյալ վաճառքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։