Սերխիո Ագուերոն խոսել է Ամերիկայի Գավաթի խաղարկության մասին որը կմեկնարկի հունիսի 14-ին:
«Ավելի շատ ցանկանում եմ հավաքականի կազմում տիտղոս նվաճել Մեսսիի համար, այլ ոչ թե ինձ: Հուսով եմ՝ դա մի օր տեղի կունենա: Դա մեր ընդհանուր երազանքն է: Ես պատկերացնում եմ, թե որքան ծանր է Մեսսիի համար: Պետք է ամեն ինչ անեմ, որ նա գավաթը պահի իր գլխավերևում»,- Ագուերոի խոսքերն է մեջբերում Goal-ը: