fbpx
Իրավական

Պետք է արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը․ Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ առաջին քննարկումը:

«Այս նախաձեռնության իրացման արդյունքում տարեկան 800 մլն դրամի սահմաններում կունենանք կոմունիկացիոն ծախսերի կրճատման հնարավորություն: Այս ամենը շատ կարճ ժամանակահատվածում վերադարձվելու է և միաժամանակ ապահովելու է մեծ, նոր հնարավորություններ արդյունավետ արդարադատության համար: Բոլոր աշխատանքները, որոնք արտացոլված են որպես ռազմավարական ուղղություններ՝ ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը: Պետք է արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, քանի որ դրա շնորհիվ կթուլացնենք կոռուպցիոն ռիսկերը»,- քննարկման ժամանակ ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և հավելեց, որ այս բոլոր քայլերն ուղղված են արդյունավետ արդարադատությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ