Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը Twitter սոցիալական ցանցի սեփականատերն է, հայտարարել է, որ այն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում: «Twitter-ն անպայմանորեն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում»,-հայտարարել է Մասքը:
Նա նշել է, որ հենց դա է Twitter-ի առաքելությունը: Հոկտեմբերի վերջին Մասքը վերջնականապես փակել է Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ առայժմ խորհուրդը չի աշխատի. չի ընդունի գլոբալ որոշումներ խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվների վերականգնման վերաբերյալ: