ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ յն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։
Նա նաև նշեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։
«Մեզ ասացին, որ ստացվել են գրանտներ Սևանը մաքրելու համար։ Եվ մենք պիտի հասկանանք՝ էս տարիների ընթացքում էդ գրանտները՝ դրամաշնորհները, ինչի՞ համար են ծախսվել»,- ասաց Զոհրաբյանը։