66 կողմ, 28 դեմ, 5 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:
Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար անկանխիկ վճարումներ իրականացնելու պայմաններ ստեղծել: Այլ կերպ ասած՝ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը:
Ըստ հիմնավորման՝ «Անկանխիկ գործառնությունների խթանումը կնպաստի երկրում առավել թափանցիկ և հաշվետվողական համակարգ ունենալուն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերի կրճատմանը»։
Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: