fbpx
Քաղաքականություն

Պետք է ՀՀ քաղաքացուն ներկայացվի, թե ինչպես է կանխվելու «մոտալուտ պատերազմը»․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ին սպասվող պատերազմի մասին ենթադրություններին ու հարցեր ուղղել իշխանությանը և ոչ միայն։

«ՀՀ իշխանությունները (ներառյալ հակաիշխանությունը և չիշխանությունը) և իրական ընդդիմությունը պետք է այսօր ՀՀ քաղաքացուն ներկայացնեն իրենց տեսլականը, կամ գուցե կարողությունը, ունակությունը, թե ինչպես են կանխարգելելու «մոտալուտ պատերազմը», որի մասին ամենուր զրույցներ, քննարկումներ են տարվում՝ կարծես նախազգուշացում, ինչ-որ տեղ էլ ահաբեկում՝ լռելու ռուսական ֆիասկոյի մասին, ինչն իրականացել է Ուկրաինայում:

Բոլորը խոսում են, որ սպասվում է պատերազմ: Ո՞րն է հատկապես գործող իշխանության ՀՀ անվտանգության ու պաշտպանության երաշխիքերը: Երբ ասում էին, որ մենք Ռուսաստանի հետ վերականգնում կամ արդիականացնում ենք մեր բանակը, բայց զինված ուժերում դրա մասին ոչ ոք տեղյակ չէ, մեծ ռիսկերի մասին է վկայում դա:

Կա՞ իշխանությունից որևէ մեկը, որ կարող է հաստատել, որ մեր ռազմական կարողությունները, թեկուզ ոչ թե ավելացել են, այլ համալրվել են այնքան, որ կբավարարեն Ադրբեջանի հարձակմանը դիմակայելուն: Թուրքիայի որևէ ոտնձգությանը դիմակայելուն էլ չեմ էլ անդրադառնում: Դրա ռիսկի փակումը միշտ տպավորվել է, թե ռուսական 102-րդ ռազմաբազան է արել, բայց իրականում ՆԱՏՕ-ն է արել՝ ԱՄՆ գլխավորությամբ:

Կա՞ այն գործիչը, որը կարող է հստակ բարձրաձայնել մեր ձեռբ բերվածի մասին՝ առանց թվերի, պարզ է: Որովհետև, եթե չես ասում, ապա կամ էն ամենավերջին ձևով դզել ես, կամ ոչինչ էլ չես արել:

Հաջորդը, եթե որևէ չափով ռիսկ է ավելացել, որ կարող է տեղի ունենալ նոր պատերազմ Ադրբեջանի հետ, ապա դրա համար ուղիղ իմաստով պատրաստել է պետք բոլորին և հնարավորինս զերծ մնալ մեկ կենտրոնից սպառազինության ու միջազգային քաղաքական աջակցություն ակնկալելուց, այլ անհրաժեշտ է տանել բազմավեկտոր աջակցության ու սատարում գտնելու գործողությունները, ինչը կամ արվում է, կամ իմիտացվում է:

Մեր փրկիչը մենք ենք, մեր խաղաղապահը մենք ենք, մեր բանակը մենք ենք», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ