Ընտրություններին ռեյտինգայինի չլինելը պետք է օր առաջ ամրագրել․ պատգամավոր

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Կալինսկիի շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Խորհրդարանում խոսելով Ընտրական օրենսքի փոփոխությունների մասին, հայտնեց, որ սրանից բացի ԱԺ է բերվելու նաև ԸՕ-ի խորքային ու բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ։

Դանիելյանը հիշեց, որ 10 ամիս առաջ այդ նույն դահլիճում ընդունվեց ԸՕ-ի փոփոխությունների մեկ այլ մեծ փաթեթ, բայց միայն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշեց, որ այդ դեպքում նույնպես հանվել էր ռեյտինգային ընտրակարգը ու այդ նախագիծը հեղինակել էին բոլոր խմբակցություններով և ինքը չի հիշում, որ որևէ մեկը հանդիմանար ռեյտինգայինի հանվելուն։

Պատգամավորը ընգծեց, որ պետք է օր առաջ ամրագրել՝ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգի չլինելը։

Հրապարակող՝

Ամենաթարմ