ՍԴ-ն տապալեց սահմանադրական կարգը․ Բաբաջանյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Եթե Ռուսաստանն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է լուծելու տրասպորտային ապաշրջափակման հարցերը․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր ԱԺ-ում խոսեց արտահերթ ընտրությունների ու դատական համակարգի մասին։

Նա ասաց, որ մեզ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր նորանկախ պետության ամենաճակատագրական ընտրություններն են։ Նա շեշտեց, որ մենք գնում ենք այդ ընտրություններին հանցավոր ռեժիմներին ծառայած ընտրական հանձնաժողովներով ու պետությանը և ժողովրդավարության պատերազմ հայտարարած դատական համակարգով։

Բաբաջանյանը հիշեց նաև Սահմանադարական դատարանի կայացրած վերջին որոշման մասին՝ այն որակելով՝ սահմանադրական կարգի տապալում։ Նա իշխանությանը մեղադրեց, որ իրենց ընտրած դատավորները պաշտպանեցին ոչ թե սահմանադրական կարգը, այլ այդ կարգը տապալողին (նկատի ունի՝ Ռոբերտ Քոչարյանին)։

Իր խոսքի վերջում Բաբաջանյանը՝ նման դատական համակարգով ընտրությունների գնալը որակեց՝ արկածախնդրություն։

Հրապարակող՝

Ամենաթարմ