fbpx
Խորհրդարան

Պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. Դավիթ Անանյան

Մենք պետք է մտածենք հարկման քաղաքականության հիմնական փոփոխությունների մասին: Այս մասին խորհրդարանում ընթացող «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մոտ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանական մեր գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը: Տասը ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կարող էինէ ասել, որ ընթացիկ փոփոխություններին միտված որևէ քայլ կատարել ենք», – ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահն առաջարկվող փոփոխություններում գոհացուցիչ որակեց նախագծերի փաթեթով առաջարկվող հատկապես 3 դրույթ:

«Հարկման բեռի փոփոխություն, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում», – ասաց Անանյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ