fbpx
Քաղաքականություն

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում 24 համայնքներում

Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Համայնքներից 20-ում ընտրելու են համայնքի ղեկավար, չորսում՝ ավագանի։ Տասնյոթ համայնքում ընտրությունն արտահերթ է։

Հատկապես թեժ պայքար սպասվում է Վարդենիսում։ Հիշեցնենք, մի քանի օր առաջ Վարդենիսի քաղաքապետի թեկնածուներից մեկն, իր կողմնակիցներով, փակել էր ՀՀ-ն Արցախին կապող, դեպի Քարվաճառ, Մարտակերտ տանող ավտոճանապարհը՝ պահանջելով մարզպետի հրաժարական՝ փաստարկելով, թե մարզպետը մտերիմ հարաբերությունների մեջ է և սատարում է քաղաքապետի՝ մեկ այլ թեկնածուի։

ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ իրավապահ մարմինները փետրվարի 17-ի կիրակի օրն աշխատելու են ողջ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ ամբողջ կազմով են աշխատելու ՔԿ մարզային քննչական բաժինները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ