Պետությունը վիրուսակիրներին ու կոնտակտավորներին այլևս չի մեկուսացնելու հյուրանոցներում

Հրապարակող՝

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Ամենադիտվածներ

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5 մլն դրամ: Ստացած գումարի դիմաց որոշ հյուրանոցներ մեկուսացածներին նաև սննդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ:

Տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը միասին` 185,7 մլն դրամ: Այդպիսով` «Փարիզ հոթելին» այդ ժամանակահատվածում վճարել է 20 մլն 130.000 դրամ, «Գարուն» հյուրանոցին` նորից 20 մլն: «Վաղարշ և որդիներ կոնցեռնին» վճարել է ավելի քան 15 մլն դրամ, «Իմպերիալ հոթելին»` 19 մլն 635 հազար դրամ, «Ինտեռարմ» ՍՊԸ-ին 17 մլն դրամ: Կամ` «Ինվեստ հոթելին» վճարել է 16 մլն դրամ, «Վերածնունդ Հայրապետյան» ընկերությանը`13 մլն 830 հազար դրամ, «Էլիզիում Գելերի հոթելին» վճարել է ավելի քան 7 մլն դրամ: Ու այդպես շարունակ մոտ երկու տասնյակ հյուրանոցներին մեծ գումարներ են վճարվել: Ընդ որում, այս հյուրանոցների յուրաքանչյուր օրվա վարձը ցածր չէ: Օրինակ՝ «Գայանե Հովհաննիսյան» ընկերությանը մեկ անձի մեկ գիշերակացի համար վճարել է 24.000 դրամ: Համեմատաբար էժան է ստացվել Գյումրիի մարզամշակութային կենտրոնի վարձակալման գումարը` մեկ միավորի համար վճարվել է 5.667 դրամ: Այդ գնով մայիսի 5-ից մայիսի 8-ն ընկած երեք օրերին վճարվել է 200 տեղի համար: Նորից նշենք, որ նշված գնումները կատարվել եմ մայիսի 2-ից մայիսի 12-ն ընկած տասնօրյակում: Իսկ այս երկուսուկես ամիսների ընթացքում կառավարությունն առնվազն հինգ անգամ այդքան գումար է ծախսել մեկուսացման վայրեր վարձակալելու և սնունդ գնելու համար:

Նշենք նաև, որ  որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարությունը Չինաստանին խոշոր գումար է վճարել ու գնել էլ թեստեր, արհեստական շնչառության սարքեր, ջերմաչափեր, դեղորայք, ձեռնոցներ, դիմակներ, արտահագուստ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Ինչպես նաև`մահճակալներ ու անկողնային պարագաներ և դրանք տեղակայել է տարբեր վայրերում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահի կադրերը բոլորին են ծանոթ: Ահա, թե ինչու են կառավարությունը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող պարետատունը, ինչպես նաև` Առողջապահության նախարարությունը որոշել, որ այսօրվանից ախտանշան չունեցող կամ թեթև նշաններով վարակակիր քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան տանը: Պետությունը նրանց այլևս չի մեկուսացնելու այս հյուրանոցներում:

Ամենաթարմ