Պիկասոյի 11 նկարներ կհանվեն աճուրդի

Ամենադիտվածներ

Շուտով իսպանացի հայտնի նկարիչ Պիկասոյի 140-ամյակն է։

Դրա առթիվ հոկտեմբերին աճուրդի են հանվելու նկարչի միանգամից 11 աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 100 միլիոն դոլարից ավելի։

Այս մասին տեղեկանում ենք Sotheby’s աճուրդի տան մամուլի ծառայությունից, որտեղ էլ անցկացվելու է աճուրդը։

Նշվում է, որ այդ նկարները Պիկասոն նկարել է 1917 թվականից 1969 թվականների ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ աճուրդն անցկացվելու է Լաս Վեգասում։

Ամենաթարմ