Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերեր Պիկեն կարող է հեռանալ ակումբից, եթե թիմի նորանշանակ մարզիչ Չավին որոշի նրան հաճախակի չընդգրկել հիմնական կազմում։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Նշվում է, որ Պիկեն կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Հնարավոր է, որ իսպանացու հաջորդ ակումբը լինի Մայամի «Ինտերը», որի սեփականատերերից է Դևիդ Բեքհեմը։ Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ Բեքհեմը հանդիպել էր Պիկեի հետ։