Pink Floyd-ի առաջնորդի կիթառների հավաքածուն վաճառվել է 21.5 մլն դոլարով

Լեգենդար Pink Floyd ռոք խմբի առաջնորդներից մեկի՝ Դևիդ Գիլմորի 120 կիթառից բաղկացած հավաքածուն Christie’s աճուրդում վաճառվել է 21.5 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է AP-ը:

Հավաքածուի վաճառքից ստացված հասույթն ուղղվել է ClientEarth կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ոչ առևտրային կազմակերպությանը:

Հավաքածուում ներառվել են հետևյալ ապրանքանիշերի կիթառները. by Fender, Rickenbacker, Ovation, Gibson, C.F. Martin և Gretsch, ինչպես նաև բանջո և հզորացուցիչներ:

«Մեզ պետք է քաղաքակիրթ աշխարհ, որը գոյություն կունենա մեր թոռների և նրանց սերունդների համար, և որում հնարավոր կլինի նվագել այս կիթառներն ու երգել»,-գրել է Դևիդ Գիլմորը թվիթերյան իր միկրոբլոգում:

 

Ամենաթարմ