Tik Tok-ն արդեն ունի 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր

Ամենադիտվածներ

TikTok features

Tik Tok սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը հատել է մեկ միլիարդի շեմը։

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ByteDance ընկերությանը հաջողվել է 2020 թվականի հուլիսից այս կողմ ներգրավվել շուրջ 300 միլիոն օգտատիրոջ։

Ըստ աղբյուրի՝ Tik Tok-ը տեսանյութերի համար 15 վայրկյանի սահմանաչափը հանեց, որ կարողանա մրցակցել Youtube-ի հետ ու ներգրավվել օգտատերեր տվյալ հարթակից։ Սրան ի պատասխանել Youtube-ը գործարկեց Youtube Shorts ձևաչափը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ