Իտալիայի ազգային հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի Փառքի սրահում։
Արարողությունը կկայանա մայիսի 4-ին։
Նշենք, որ Փառքի սրահում է ընդգրկվելու նաև Զբիգնև Բոնեկը, ով հանդես է եկել «Յուվենտուսում», «Ռոմայում» և Լեհաստանի ազգային հավաքականում։
